«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Ողջունում եմ ընդդիմադիր պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու խնդրով ՍԴ չդիմելու վերաբերյալ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության կայացրած որոշումը։ Մեր պետության առաջ ծառացած հիմնահարցերը հնարավոր է հաղթահարել պետական հասուն մտածողության այսպիսի օրինակներով։ Մանր ներքաղաքական հարցերը, անձնական քենը, վրեժխնդրությունը չպետք է տեղ ունենան մեր քաղաքական կյանքում՝ հատկապես այնպիսի հարցերում, որը վերաբերում է Հայաստանի և Արցախի ժողովուրդների անվտանգությանը, հայրենի պետականության հարատևությանը։
Նվազ, բայց միևնույն է հույսս չեմ կորցնում, որ իշխանության կայացրած այս որոշումը նույնքան պատասխանատու և հասուն վերաբերմունքի կարժանանա խորհրդարանական ընդդիմադիր գործընկերների կողմից։
Որպես արտախորհրդարանական ուժ այդպիսի համազգային համերաշխության համար պատրաստ ենք անել ամեն ինչ, ընդհուպ հոժարաբար ենք խոնարհել մեր կուսակցական դրոշները, որպեսզի ներդաշնակության և ներհասարակական խաղաղ մթնոլորտում միասնաբար կարողանանք լուծումներ գտնել տարածաշրջանային և գլոբալ մարտահրավերների հաղթահարման գործում»։
Կարդացեք նաև