Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրք քաղաքական գործիչների միջև հեռակա բանավեճ է ծավալվել․ նրանցից մեկն ատելության քարոզ է արել հայերի դեմ․ Ermenihaber.am

Հուլիս 14,2022 19:30

Թուրք քաղաքական գործիչների միջև հեռակա բանավեճ է ծավալվել 1937–1938թթ․ Դերսիմի կոտորածների ժամանակ դերսիմցիների առաջնորդի՝ ալևի-զազա Սեյիդ Ռըզայի արձանի ապամոնտաժման շուրջ։ Շուտով, սակայն, բանավեճը փոխել է իր առանցքը, թիրախավորվել են հայերը։

Թուրքիայի խորհրդարանում ներկայացված «Հաղթանակ» կուսակցության (Zafer Partisi) նախագահ Ումիթ Օզդաղը (նկարում աջից առաջինը) Twitter-ի իր էջում կատարած գրառման մեջ նշել է, որ Թունջելիի նահանգում (Դերսիմ) քանդելու են Սեյիդ Ռըզայի արձանը և փոխարենը կանգնեցնելու են Դիյափ Աղայի արձանը։ Նա պնդել է, որ Սեյիդ Ռըզայի արձանը կանգնեցվել է « Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) ճնշմամբ։

Օզդաղին արձագանքել է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) պատգամավոր Ալի Քենանօղլուն (նկարում ձախից առաջինը)։

Քենանօղլուն նույնպես Twitter-ում գրառում է արել, որում մեջբերել է մահապատժի ենթարկվելիս Սեյիդ Ռըզայի արտասանած վերջին նախադասությունը՝ «Չեմ հպատակվել (բռց․ վիզ չեմ ծռել), դա էլ թող ձեր սրտին ցավ մնա»։ Նա, նկատի ունենալով Օզդաղին, հավելել է՝ «ահա այդ ցավը ներսից ուտում և մաշում է ձեզ»։

Պատգամավոր Օզդաղը, պատասխանելով Քենանօղլուին, թիրախավորել է հայերին։

«Պարո՛ն Ալի, հավատացած եղի՛ր, ընդհանրապես ցավ չի եղել։ Իմպերիալիզմի շների՝ այսպես կոչված չծռված վիզը մենք կոտրեցինք և կկոտրենք։ ԺԴԿ-ն հունական կամ բուլղարական ռասիստական կուսակցություններից ավելի շատ է Թուրքիային թշնամի կառույց։ Դրա բարձրագույն ղեկավարների մեծ մասը հայկական ծագում ունի։ Թշնամի է և պետք է դրան վերաբերվել որպես թշնամու»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031