Հայաստանի և Վիետնամի արտաքին գործերի նախարարներն ուղերձներ են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ:
Շնորհավորելով գործընկերոջը՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր ուղերձում վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը Վիետնամի հետ երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցության ամրապնդման և ընդլայնման հարցում, ինչպես նաև վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ և առկա մեծ ներուժի կիրառմամբ հնարավոր կլինի զարգացնել և որակապես նոր մակարդակի վրա բարձրացնել երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունները:
Վիետնամի ԱԳ նախարար Բուի Թան Սոնն իր հերթին պատրաստակամություն է հայտնել ջանքերն ուղղել Հայաստանի և Վիետնամի միջև երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցության խորացմանը, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում հարաբերությունների հետագա զարգացմանը՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների:
ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ