ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել մայրաքաղաքում գործող անհատ ձեռնարկատեր Պարգև Մկրտչյանին պատկանող հացի արտադրությունում և հանրային սննդի կետում:
Վերահսկողության ընթացքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ, մասնավորապես՝ հանրային սննդի կետում արտադրական, օժանդակ, կենցաղային սարքերը չեն պահվել մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում, չեն ապահովվել հիգիենիկ պատշաճ գործելակերպի կանոնները, չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ՝ կենդանիների ու միջատների մուտքը սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման և տեղափոխման տարածքներ կանխելու ուղղությամբ: Իսկ հացի արտադրամասում ձևավորման սեղանները չեն ունեցել հարթ մակերեսներ, կենցաղային հատվածները, բոլոր սարքավորումները, գործիքները, սեղաններն ու դարակաշարերը, որոնք անմիջական շփման մեջ են գտնվում սննդամթերքի հետ, չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման:
Երկու տեղում էլ աշխատակիցները չեն կրել համապատասխան մաքուր, անհրաժեշտության դեպքում ՝ պաշտպանիչ հագուստ:
Անհատ ձեռնարկատեր Պարգև Մկրտչյանին պատկանող հացի արտադրության և հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար:
Կարդացեք նաև
ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժին