Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանում արդյունավետ չեն գործում… Եթե պետք էր՝ պետությունը թող աջակցեր, 100 հատ մեքենա առաջանար, ինչ-որ մեկին սուբսիդավորեր». Խաչատուր Սուքիասյան

Հուլիս 14,2022 18:15

Այսօր ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց գնաճի հետ կապված խնդիրը:

ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հետաքրքրվեց՝ ուսումնասիրե՞լ են այն երկրների փորձը, որտեղ արտարժույթի մեծ հոսք է եղել, ի՞նչ լուծումներ են ունեցել: Նրա դիտարկմամբ՝ Հայաստանում արդյունավետ չեն գործում. «Վերլուծություն չի արվում տրանսպորտային ծախսերի թանկացման հետ կապված: Չգիտեմ դրա հիմնավորումն ինչ է, բայց եթե պետք էր՝ պետությունը թող աջակցեր, 100 հատ մեքենա առաջանար, ինչ-որ մեկին սուբսիդավորեր, որ տեղափոխման ծախսերը չբարձրանային»:

Ըստ նրա, անկախ նրանից, թե ինչքան արտարժույթ է դրսից գալիս Հայաստան, պետք է պահուստներում ինչքան գործիք ունենք, օգտագործենք. «Կան շատ հնարավորություններ, որոնք անտեսվում են: Դուք Կենտրոնական բանկն եք, որը պատասխանատու է այս կամ այն խնդիրը կարգավորելու, ֆինանսների նախարարությունը, էկոնոմիկայի նախարարությունը ունի այլ խնդիր: Ոչ մի անգամ ես ժամանակակից վերլուծություն չտեսա: Վերջերս հեղինակավոր կազմակերպություններ վերլուծություններ էին արել 7 երկրների մասին, ոչ մեկը չասաց՝ մարդիկ մեզ հուշում են մենք ինչ խնդիրներ ունենք,ինչ աստիճանի մրցունակ ենք, որ երկիրը մեզնից ինչով է առավել, գնանք այս ճանապարհով: Պետական պաշտոնյան պետք է մտածի, թե ինչ աստիճանի արդյունավետությամբ այս կամ այն ոլորտն ավելի ժամանակակից դարձնի: Ովքե՞ր են դրանով զբաղվում, ինչ-որ մի փաստաթուղթ կա՞, որ հասկանանք՝ մենք 2023-ին այս կամ այն ոլորտը կրկնապատկելու ենք, որովհետեւ 2030-ին ուզում ենք այս կամ այն հնարավորությունը ստեղծված լինի մեզ համար»:

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը պատասխանեց, որ կապիտալ հոսքերը, որոնք կան, դեռ չեն հասկանում՝ դրանք մնալու են Հայաստանո՞ւմ, թե՞ մարդիկ գնալու են ու իրենց հետ տանեն. «Ամենալավ քաղաքականությունն այն է, երբ պետությունը կարողանում է հարկել կապիտալ հոսքերը, հատկապես՝ կարճաժամկետ: 2003-2007-ին մենք Հայաստանում ունեցանք ազգային արժույթի կտրուկ արժեւորում, բայց ունեցանք այդ միջոցների ներհոսք դեպի ոչ արտահանելի հատված, որը մեր գնահատականով նորմալ չէր հարկվում: Եթե այդ ժամանակ նորմալ հարկվեր, ունենայինք բուֆերները, կունենայինք այլ զարգացում»:

Ինչ վերաբերում է տնտեսության ապագայի հետ կապված փաստաթուղթ ունենալուն՝ ԿԲ նախագահը պատասխանեց. «Գերմանացի բանկիրները փորձում են հասկանալ, թե տնտեսության որ ճյուղն է պետք խրախուսել, գործողություններ են անում, հետո կյանքը ցույց է տալիս, որ նույնիսկ իրենք չեն կարողանում հասկանալ, թե տնտեսության ապագան որ ճյուղով է լինելու: Դա բիզնեսմենների գործն է, իսկ պետության գործն է մրցակցային միջավայրի, ենթակառուցվածքների ապահովումը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031