Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստ է քննարկել Ազգային պաշտպանության վավերացման ակտի 5 հիմնական երկկուսակցական փոփոխությունները

Հուլիս 14,2022 18:00

Ս.թ. հուլիսի 13-ին Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատը պատրաստ էր քննարկել 2023թ.-ի ֆինանսական տարվա (FY23) Ազգային պաշտպանության վավերացման ակտը (NDAA), որի առնչությամբ 5 երկկուսակցական փոփոխությունները՝ հայ ռազմագերիների ազատ արձակումից մինչև Թուրքիային F-16-ների վաճառքի արգելում, սահմանված կարգով ներկայացվել էին Ներկայացուցիչների պալատի Կանոնների հանձնաժողովի կողմից, հաղորդեց Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար):

Քննարկումն ու բանավեճը մեկնարկեցին չորեքշաբթի օրը և կշարունակվեն հինգշաբթի օրը։

Համագումարն ուժգին աջակցում է և հորդորում է ընդունել հետևյալ երկկուսակցական փոփոխությունները.

· Փոփոխություն, որը հովանավորում են կոնգրեսականներ՝ Ադամ Շիֆը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա) և Ֆրենկ Փալոնը (Դեմոկրատ, Նյու Ջերսի) և համահովանավորում են կոնգրեսականներ՝ Ջեկի Սփիրը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Դեյվիդ Վալադեոն (Հանրապետական, Կալիֆորնիա), Թոնի Քարդենասը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Աննա Էշուն (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Ջուդի Չուն (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Ջիմ Կոստան (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Էնդի Լևինը (Դեմոկրատ, Միչիգան), Ռաշիդա Թլաիբը (Դեմոկրատ, Միչիգան), Գաս Բիլիրաքիսը (Հանրապետական, Ֆլորիդա), Զոի Լոֆգրենը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Ջիմ Լանգևինը (Դեմոկրատ, Ռոդ Այլենդ), Բրենդա Լոուրենսը (Դեմոկրատ, Միչիգան), Դինա Տիտուսը (Դեմոկրատ, Նևադա), Ջեն Շաքաուսքին (Դեմոկրատ, Իլինոյս), Լինդա Սանչեսը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Դեբի Լեսկոն (Դեմոկրատ, Արիզոնա), Թեդ Լիուն (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Դեբի Դինգելը (Դեմոկրատ, Միչիգան), Կիմ Յանգը (Հանրապետական, Կալիֆոռնիա), Էլիսա Սլոտկինը (Դեմոկրատ, Միչիգան), Կեթրին Քլարկը (Դեմոկրատ, Մասաչուսեթս), Էբիգեյլ Սպանբերգեր (Դեմոկրատ, Վիրջինիա), Դոն Բեյերը (Դեմոկրատ, Վիրջինիա), Թոմ Մալինովսկին (Դեմոկրատ, Նյու Ջերսի) և Ռաջա Կրիշնամուրթին (Դեմոկրատ, Իլինոյս). Այս փոփոխությունն «արտահայտում է Կոնգրեսի այն կարծիքը, որ Ադրբեջանի կառավարությունը պետք է անհապաղ վերադարձնի բոլոր հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց։ Կոչ է անում վարչակազմին համագործակցել Ադրբեջանի իշխանությունների հետ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով, որպեսզի հստակեցվի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ և միջազգային իրավունքով ստանձնած պարտավորությունների կատարման կարևորությունը՝ անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց»:

· Փոփոխություն, որը հովանավորում են կոնգրեսականներ՝ Թոնի Քարդենասը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Բրեդ Շերմանը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա) և համահովանավորում են կոնգրեսականներ՝ Ադամ Շիֆը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Ջեկի Սփիրը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Էնդի Լևինը (Դեմոկրատ, Միչիգան), Գաս Բիլիրաքիսը (Հանրապետական, Ֆլորիդա), Զոի Լոֆգրենը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Ֆրենկ Փալոնը (Դեմոկրատ, Նյու Ջերսի), Դեյվիդ Վալադեոն (Հանրապետական, Կալիֆորնիա), Ջուդի Չուն (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Աննա Էշուն (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Ռաջա Կրիշնամուրթին (Դեմոկրատ, Իլինոյս), Թեդ Լիուն (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Ռաշիդա Թլաիբը (Դեմոկրատ, Միչիգան), Լինդա Սանչեսը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Դեյվիդ Սիսիլինը (Դեմոկրատ, Ռոդ Այլենդ), Էլիսա Սլոտկինը (Դեմոկրատ, Միչիգան), Բրենդա Լոուրենսը (Դեմոկրատ, Միչիգան), Ջիմ Լանգևինը (Դեմոկրատ, Ռոդ Այլենդ) և Դինա Տիտուսը (Դեմոկրատ, Նևադա). Այս փոփոխության համաձայն պետք է «պատրաստել մի զեկույց` 2020թ.-ին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի գործունեության մասին, որը Կոնգրեսին պետք է ներկայացնի պաշտպանության նախարարը՝ պետքարտուղարի հետ խորհրդակցելով»։

· Փոփոխություն, որը հովանավորում է կոնգրեսական Ջեկի Սփիրը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա) և համահովանավորում են կոնգրեսականներ՝ Ֆրենկ Փալոնը (Դեմոկրատ, Նյու Ջերսի), Ադամ Շիֆը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Դեյվիդ Վալադեոն (Հանրապետական, Կալիֆորնիա), Ջուդի Չուն (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Ռաշիդա Թլաիբը (Դեմոկրատ, Միչիգան), Աննա Էշուն (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Զոի Լոֆգրենը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Ջիմ Լանգևինը (Դեմոկրատ, Ռոդ Այլենդ), Բրենդա Լոուրենսը (Դեմոկրատ, Միչիգան), Թեդ Լիուն (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Դինա Տիտուսը (Դեմոկրատ, Նևադա), Լինդա Սանչեսը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Էլիսա Սլոտկինը (Դեմոկրատ, Միչիգան) և Ռաջա Կրիշնամուրթին (Դեմոկրատ, Իլինոյս). Այս փոփոխությունն «ուղղորդում է պաշտպանության նախարարին, պետքարտուղարի հետ համաձայնեցմամբ՝ փաստագրել Ազատության աջակցության ակտի 907 Բանաձևի կասեցման պահանջների քննարկման մանրամասները և զեկույց կազմել՝ թե արդյո՞ք անվտանգության աջակցությունն Ադրբեջանի կառավարությանը խաթարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորումը»:

· Փոփոխություն, որը հովանավորում է կոնգրեսական Քրիս Պապասը (Դեմոկրատ, Նյու Հեմփշիր), և համահովանավորում են կոնգրեսականներ՝ Գաս Բիլիրաքիսը (Հանրապետական, Ֆլորիդա), Ջեկի Սփիրը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Ֆրենկ Փալոնը (Դեմոկրատ, Նյու Ջերսի), Աննա Էշուն (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Էնդի Լևինը (Դեմոկրատ, Միչիգան), Թեդ Լիուն (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Զոի Լոֆգրենը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Գրեյս Մենգը (Դեմոկրատ, Նյու Յորք), Ջոշ Գոթհայմերը (Դեմոկրատ, Նյու Ջերսի), Քերոլին Մալոնին (Դեմոկրատ, Նյու Յորք), Դինա Տիտուսը (Դեմոկրատ, Նևադա), Նիկոլ Մալիոտակիսը (Հանրապետական, Նյու Յորք), Դեյվիդ Սիսիլինը (Դեմոկրատ, Ռոդ Այլենդ), Ջոն Սարբեյնսը (Դեմոկրատ, Մերիլենդ), Ջիմ Լանգևինը (Դեմոկրատ, Ռոդ Այլենդ), Բրեդ Շնայդերը (Դեմոկրատ, Իլինոյս), Լինդա Սանչեսը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Բրեդ Շերմանը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա) և Ռաջա Կրիշնամուրթին (Դեմոկրատ, Իլինոյս). Այս փոփոխությունը «նախագահին արգելում է Թուրքիային վաճառել կամ արտահանել նոր F-16-ներ կամ F-16 արդիականացման տեխնոլոգիաներ կամ արդիականացման հավաքածուներ, մինչև նախագահը Կոնգրեսին չներկայացնի վկայագրություն, որ նման մատակարարումը բխում է Միացյալ Նահանգների ազգային շահերից և որը կներառի ձեռնարկված կոնկրետ քայլերի մանրամասն նկարագրություն՝ երաշխավորելու, որ նման F-16-ները Թուրքիայի կողմից չեն օգտագործվում Հունաստանի օդային տարածքով շարունակական չարտոնված տարածքային ամբողջականությունը խախտող թռիչքների համար»:

· Փոփոխություն, որը հովանավորում է կոնգրեսական Դեբի Դինգելը (Դեմոկրատ, Միչիգան) և համահովանավորում է կոնգրեսական Դերին Լահուդը (Հանրապետական, Իլինոյս). Այս փոփոխությունը «ուժի մեջ մտնելուց հետո 90 օրվա ընթացքում պահանջում է զեկույց, որը պարունակում է գնահատական Լիբանանում հումանիտար իրավիճակի մասին, ինչպես նաև Ռուսաստանի կողմից Ուկրաինայի տարածք 2022թ.-ի փետրվարի 24-ին սկսված և շարունակվող ներխուժման հետևանքով Լիբանան ցորենի ներմուծման դեֆիցիտի ազդեցության մասին»:

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031