Լրահոս
Օրվա լրահոսը

Հարկայինի «սիրտը» հիմա էլ բանկային գաղտնիք է ուզում

Հուլիս 14,2022 17:55

ՊԵԿ-ը շրջանառության է դրել օրենքի նախագիծ, ըստ որի՝ հարկային մարմինների համար նախատեսվում է ֆիզիկական և իրավաբանական անձանց բանկային հաշիվների վերաբերյալ տեղեկատվության անմիջական և ամբողջական հասանելիություն։

Կեղծ փաթեթավորումը նույն պոպուլիստականն է՝ «պայքարում են ստվերի դեմ»։

Իրականում՝ ամբողջականացվում են հարկային տեռորի գործիքները։ Հիմա էլ բանկային գաղտնիքի պաշտպանության ինստիտուտն են վերացնում՝ հարկային մարմիններին վերապահելով նաև դատարանի գործառույթները։ Բանկային գաղտնիքի պաշտպանության ռիսկերը դառնում են անչափելի և անկառավարելի՝ դրանից բխող բացասական բոլոր հետևանքներով։

Այո՛, սա միջազգային պրակտիկայում չտեսնված բան է։ ԱՆՆԱԽԱԴԵՊ է, իհարկե, բացասական առումով։

Այս փոփոխությունը շատ արագ հանգեցնելու է Հայաստանի բանկային համակարգից կապիտալի փախուստի։

Փաստորեն, ցանկացած քաղաքացու, այդ թվում՝ մասնավոր կազմակերպությունների աշխատողներ, տնտեսական գործունեություն իրականացնող անձանց բարեկամներ, ազգականներ և այլն, բանկային հաշիվների մասին ողջ տեղեկատվությունը հարկային տեսուչը կարող է տիրապետել հենց, որ նրա սիրտն ուզենա՝ առանց դատարանի որոշման։

Այսպիսով նաև՝ օրվա իշխանությունները Կենտրոնական բանկին «չաղացնում են, որ հետո՝ մորթեն»։

Շատ դժվար է լինելու հատկապես օտարերկրյա ներդրողներին և ֆինանսական կազմակերպություններին բացատրելը, որ այս գործիքն ունի բարի նպատակ, սակայն Կենտրոնական բանկը, թերևս՝ ստիպված, լռում է։

 

Թադևոս Ավետիսյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

ՀՅԴ կուսակցության անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031