Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը 1,2 մլրդ դրամ հատկացրեց արտակարգ իրավիճակների նախարարությանը

Հուլիս 14,2022 16:17

Այսօր՝ հուլիս 14-ին, կառավարության նիստում կայացվեց աննախադեպ որոշում ԱԻ նախարարության մասով։ Գործադիրը 1 միլիարդ 200 միլիոն ՀՀ դրամ հատկացրեց գերատեսչությանը։

Այս հատկացումով թարմացվելու է Արտակարգ իրավիճակների նախարարության ավտոպարկը՝ ձեռք բերելով 6 տոննա ջրի տարողությամբ ավտոբաքեր, փրկարարական գույքով համալրված արագ արձագանքման ավտոմեքենաներ, բարելավելու է Երևանի թիվ 2, թիվ 7, թիվ 9, թիվ 11 ՀՓՋ-ների, Սևանի, Ամասիայի, Մարտունու, Վանաձորի, Տավուշի հրշեջ-փրկարարական ջոկատների շենքային պայմանները, Եղվարդի ՀՓՋ-ի ավտոկայանատեղի կապիտալ նորոգում: Արդյունքում թվով 7 հրշեջ ավտոբաքերի համալրումով կարդիականացվի և կթարմացվի հրշեջ-փրկարարական ջոկատների հրշեջ ավտոպարկի 12,1%-ը, իսկ թվով 12 արագ արձագանքման ավտոմեքենաների համալրումով՝ հրշեջ-փրկարարական ջոկատների արագ արձագանքման ավտոմեքենաների ավտոպարկի 20,7%-ը:

Ավտոպարկի արդիականացման և թարմացման արդյունքում կկրճատվի հրդեհների և արտակարգ դեպքերի արձագանքման ժամանակահատվածը, հրդեհի վայր կհասցվի զգալի քանակի հրդեհաշիջող նյութ, կնվազի վառելիքաքսուքային նյութերի ծախսը, կնվազի արտակարգ իրավիճակներից և հրդեհներից մարդկային զոհերի քանակը, նյութական և մշակույթային արժեքների կորուստները (բնակչությանն ու պետությանը պատճառված վնասի չափերը):

Ծրագրի իրականացման արդյունքում Սևանի, Ամասիայի, Մարտունու, Տավուշի Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատների, ԱԻՆ վարչական համալիրի 2-րդ մասնաշենքի անձնակազմը կապահովվի ծառայության անցկացման համար անհրաժեշտ կոմունալ-կենցաղային և շենքային պայմաններով, իսկ Եղվարդի ՀՓՋ-ն կկարողանա իրենց ամրացված և բացօթյա կայանված հրշեջ-փրկարարական տեխնիկան պահել փակ և տաքացվող ավտոկայանատեղերում, ինչը կերկարացնի այդ տեխնիկայի շահագործման (ծառայության) ժամկետները և կնվազեցնի ձմեռային սեզոնում բացօթյա կայանված տեխնիկայի մարտունակ վիճակում պահպանման ու տեխնիկական վիճակի ամենօրյա ստուգման համար պահանջող վառելիքային ռեսուրսների ծախսը:

Վերոնշյալ շենքերի կապիտալ վերանորոգումից հետո ԱԻ նախարարությունը կունենա ամբողջովին վերանորոգված ՀՓՋ-ներ և շենք-շինություններ:

ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031