Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի նախկին փոխմարզպետի գործը դատարանում է

Հուլիս 14,2022 15:43

Սյունիքի նախկին փոխմարզպետ Կարո Ավանեսյանի (լուսանկարում) նկատմամբ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին։ Այս մասին Aravot.am-ը տեղեկացավ «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։

Կարո Ավանեսյանին մեղադրանք է առաջադրվել նախկին «ՀՀ քրեական օրենսգրքի» 314․3-րդ հոդվածի 1-րդ մասով՝ «Հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը»։

Նշենք, որ մենք նախկինում անդրադարձել էինք այս թեմային՝ տեղեկացնելով, որ Սյունիքի մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանն ու նրա օգնական Արմինե Սիմոնյանը մարտի 25-ին գործուղվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։

Մասնավորապես, Կարո Ավանեսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձ, զբաղեցնելով՝ ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալի պաշտոնը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած իր 2021 թվականի գույքի, եկամուտների եւ շահերի հայտարարագրում թաքցրել է հայտարարագրման տարում 183 եւ ավելի օր անձի հետ համատեղ բնակվելու վերաբերյալ հայտարարագրման ենթակա տվյալը:

Գործը Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուսաննա Գզոգյանի վարույթում է, որը Բարձրագույն դատական խորհրդի որոշումներով գործուղվել է Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։

Հիշեցնենք, որ Կարո Ավանեսյանը Սյունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից ազատվել է ապրիլի 8-ին։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031