Լրահոս
Օրվա լրահոսը

19-ամյա երիտասարդը ձերբակալվել է Ջրվեժում երկու անձի դանակահարելու կասկածանքով

Հուլիս 14,2022 15:11

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են վարութային և քննչական գործողություններ՝ Երևանի Ջրվեժ թաղամասում երկու անձի դանակահարության դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Հիշյալ դեպքի վերաբերյալ ահազանգերը ստացվել են 2022թ. հուլիսի 14-ին՝ ժամը 02:03-ին և 04:35-ին, ըստ որոնց Երևանի 35-ամյա բնակիչը՝ «թիկունքի գոտկային շրջանի որովայնի և գլխի շրջանի բազմաթիվ կտրած-ծակած վերքեր» և Երևանի 40-ամյա բնակիչը՝ «ծոծրակային կտրած-ծակած վերք» ախտորոշումներով, տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Դեպքերի առթիվ նախաձեռնվել են քրեական վարույթներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասով:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հիշյալ անձինք նշված մարմնական վնասվածքները ստացել են Ջրվեժում գտնվող խանութի մոտ՝ վիճաբանության ընթացքում: Նկատի ունենալով, որ միմյանց հետ փաստական հանգամանքներով կապված քրեական վարույթներով առկա է պատշաճ և համակողմանի քննություն ապահովելու անհրաժեշտություն՝ որոշում է կայացվել նշված քրեական վարույթները միացնելու մասին:

Քրեական վարույթի շրջանակներում նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք, կատարվել են զննություններ, առգրավումներ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը. Երևան քաղաքի՝ 2002թ. ծնված բնակիչ է:

Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա՝ նա ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031