Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ֆիրդուսի բնակիչներ. «Թաղամասը, որ գցել են 2-րդ գոտի, մեր տները էլի հրապարակից 200-300 մետրի վրա չե՞ն»

Հուլիս 14,2022 14:46

33-րդ թաղամասի (Ֆիրդուսի փողոց) բնակիչ Կարինե Արզումանյանը կառավարության շենքի առջեւ բողոքի ցույցի ժամանակ Aravot.am-ին ասաց. «1994 թվականին, երբ գոտիավորեցին Երեւանը, մեր տարածքը, որը Հանրապետության հրապարակից ընդամենը 300 մետր հեռավորության վրա է, 1-ին գոտում էր: Հետո, 2003-ին, երբ արդեն որոշել էին, որ մեր տարածքների հաշվին պետք է հարստանային, նորից գոտիավորեցին: Առաջին գոտին հրապարակի շուրջ կլոր շառավղով է: Մեր թաղամասը այդ ժամանակ գցեցին 2-րդ գոտի, որտեղ գներն ավելի էժան են: 2020 թվականին էլ գոտիավորեցին ու այս կառավարությունը մեր թաղամասը թողեց 2-րդ գոտում: Հիմա մենք ասում ենք. մեր տունը դրանից հետո հո տեղից չշարժվե՞ց: Էլի մնաց հրապարակից 200-300 մետր հեռավորության վրա, չէ՞: Գինը մնաց նույնը: Բայց իրենք կարգը փոխեցին, որպեսզի մեզ՝ տների սեփականատերերիս քիչ վճարեն: Պարզ չէ՞, որ կկառուցեն, կկառուցապատեն ու նորից կմտցնեն 1-ին գոտի:

«Ամենազայրացնողն ու վիրավորականն այն է, որ առաջարկվող խայտառակ պայմաններին չհամաձայնող մեր բնակիչներից ոմանց ասել են, թե ի՞նչ պարտադիր է, որ Կենտրոնում ապրեն: Մենք պահանջում ենք ու մինչեւ եվրոդատարան գնալու ենք: Կառավարությունը որոշե՞լ է՝ փոխհատուցել շուկայական գնով, գումարած 15 % խրախուսանք, ուրեմն բարի եղեք կատարել: Իսկ շուկայական գինը, խնդրեմ, ամեն տեղ գրված ու փակցված է, թե այս գոտում մեկ քմ-ն որքանով է վաճառվում: Ընդ որում, բազմաբնակարաններում բնակարանները զրոյական վիճակում են, իսկ մեր տները եւ տնամերձերը՝ սարքած, կահավորած, խնամված: Մի աբսուրդ էլ կա: Տներ կան, որ երկու-երեք հարկանի են, սակայն հարկերի մակերեսը չեն հաշվարկում, ասում են՝ մեզ տարածքն է հարկավոր, այսինքն, միայն առաջին հարկի մակերեսն են հաշվում»,-դժգոհում են Ֆիրդուսի բնակիչները:


Մինչ մարդիկ կառավարության առջեւ դժգոհում էին իրենց իրավունքների կոպիտ ոտնահարումից ու արդարություն էին պահանջում, կառավարության շենքից դուրս եկավ Հայաստանում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինը ու ուրախ ժպիտով հեռացավ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031