«Ազատություն». Եվրամիությունը պատրաստվում է Ադրբեջանի հետ գազի արտահանման մասին համաձայնագիր կնքել առանց որևէ պայմանի՝ նվազեցնելու Եվրոպայում ռուսաստանյան էներգակիրներից կախվածությունը:
Եվրամիության և Ադրբեջանի միջև «ռազմավարական գործընկերությունը» նախատեսում է «կասպյան բնական գազի մատակարարումներ Եվրամիություն և, ամենայն հավանականությամբ, Բալկաններ», – ասվում է համաձայնագրի նախագծում, որին ծանոթացել է Բրյուսելում գործող EUObserver պարբերականը։
Փաստաթղթի համաձայն` նախատեսվում են տարեկան 20 միլիարդ խորանարդ մետր գազի մատակարարումներ մինչև 2027 թվականը։ Լրատվամիջոցը նշում է, որ դրա համար կիրականացվեն շոշափելի ներդրումներ, կընդլայնվի «Հարավային գազային միջանցքի» ցանցը։
Եվրոպական միությանը մոտ կանգնած EUObserver-ը շեշտում է՝ «Ադրբեջանը նավթային բռնապետություն է, որը տասնամյակներ շարունակ կառավարվում է մեկ ընտանիքի կողմից, ունի մարդու իրավունքների ոլորտում աղետալի վիճակ, սակայն ԵՄ հուշագրի նախագծում այդ մասին չի նշվում»։
Կարդացեք նաև
Լուսինե ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: