«Financial Times» հեղինակավոր պարբերականի վարկանիշավորմամբ Գերմանիայի լավագույն բիզնես դպրոցը՝ «ESMT Berlin»-ը, Հայաստանում հիմնադրված «Մատենա» միջազգային դպրոցի հետ համատեղ կրթական ծրագիր կիրականացնի բիզնես ոլորտի առաջնորդների և կառավարիչների համար։
«ESMT Berlin-Matena» միջազգային ծրագրի մեկնարկը կտրվի այս տարվա աշնանը, որին կկարողանան մասնակցել կառավարման և առաջնորդության կրթությամբ հետաքրքրվողները՝ ինչպես Հայաստանից, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներից:
«Առաջատար կրթական հաստատությունների հետ համագործակցելով՝ Մատենան հասանելի է դարձնում համաշխարհային կարգի բիզնես կրթությունը Հայաստանում: Մեր երկիրը կարող է և պետք է դառնա տարածաշրջանում լավագույն ուղղությունը՝ միջազգային բարձրակարգ կրթությամբ հետաքրքրվողների համար», – նշում է «Մատենա» միջազգային դպրոցի համահիմնադիր և տնօրեն Ռուբեն Հայրապետյանը:
Մատենան արդեն իրականացնում է միջազգային մի շարք կրթական ծրագրեր Հայաստանում՝ շարունակաբար ընդլայնելով առաջատար գործընկերների և փորձագետների ցանցը:
Կարդացեք նաև
IDeA հիմնադրամ