Լրահոս
Օրվա լրահոսը

Գործատուն կարող է լուծել հաշմանդամություն ունեցող անձի պայմանագիրն այն պարագայում միայն, եթե առկա է հակացուցման եզրակացություն՝ տվյալ աշխատանքով զբաղվելու վերաբերյալ. ԱԺ-ն ընդունեց իմ հեղինակած օրենսդրական նախագիծը. Բաթոյան

Հուլիս 14,2022 14:17

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Զարուհի Բաթոյանի ֆեյսբուքյան գրառումը

Աշխատանքային օրենսգիրքը մի կողմից արգելում է խտրականությունը հաշմանդամության հիմքով, մյուս կողմից սահմանում, որ աշխատողի աշխատունակությունը չվերականգնվելու դեպքում գործատուն կարող է լուծել պայմանագիրը

Քիչ առաջ Ազգային ժողովը 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց իմ հեղինակած օրենսդրական նախագիծը:

📕Աշխատանքային օրենսգիրքը մի կողմից արգելում է խտրականությունը հաշմանդամության հիմքով, մյուս կողմից սահմանում է, որ աշխատողի աշխատունակությունը չվերականգնվելու և հաշմանդամության կարգը որոշվելու դեպքում գործատուն կարող է լուծել աշխատանքային պայմանագիրը: Բացի այդ, բացակայում են երաշխիքներ խելամիտ հարմարեցումների տրամադրման համար այն պարագայում, երբ աշխատողն աշխատանքի ընթացքում է ճանաչվել է հաշմանդամություն ունեցող անձ:

Օրենսդրական փոփոխությամբ՝
📌հաշմանդամություն ունեցող աշխատողների համար նախատեսված երաշխիքներում սահմանվեց, որ աշխատողի աշխատունակությունը չվերականգնվելու և հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու դեպքում գործատուն կարող է լուծել աշխատանքային պայմանագիրը, այն պարագայում միայն, եթե առկա է հակացուցման եզրակացություն՝ տվյալ աշխատանքով զբաղվելու վերաբերյալ,

📌սահմանվեց, որ աշխատանքային պարտականությունների պատշաճ կատարման կամ նույն գործատուի մոտ այլ աշխատանքի անցնելու նպատակով հաշմանդամություն ունեցող անձը կարող է դիմել գործատուին՝ խելամիտ հարմարեցումներ ստանալու նպատակով,

📌որպես աշխատանքի նորմալ պայմանների ապահովում սահմանվեց խելամիտ հարմարեցումներ տրամադրելը,

📌2023 թվականի հունվարի 1-ից կազմակերպությունների պարտավորություններում ամրագրվեց, որ աշխատողների տեղահանման պլանը պետք է կազմված լինի հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների հիման վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031