Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կապիտան էլբակյանի ղեկավարությամբ հրետանավարները փայլուն կերպով կատարեցին իրենց խնդիրը 2020թ. Տավուշում հակառակորդի սադրիչ գործողությունների հետևանքով սկսված բախման ընթացքում»

Հուլիս 14,2022 14:04

2020 թ․ հուլիսի 14-ին Տավուշում հակառակորդի սադրիչ գործողությունների հետևանքով սկսված ռազմական բախման ընթացքում զոհվեց կապիտան, զորամասի հրետանու շտաբի պետ-հրետանու պետի տեղակալ Սոս Էլբակյանը։

Կապիտանը Շիրակի մարզի Մարմաշեն համայնքից էր, 7 տարի ծառայում էր Տավուշի սահմանապահ զորամասում, սպասում էր այլ զորամաս տեղափոխման հրամանին, երբ սկսվեցին մարտական գործողությունները։

Կապիտան էլբակյանի ղեկավարությամբ հրետանավարները փայլուն կերպով կատարեցին իրենց խնդիրը, նրա հմուտ գործողությունների արդյունքում՝ հրետանային մարտկոցների ճիշտ, նպատակային կրակով ճնշվել են հակառակորդի ականանետային մարտկոցների կրակները, ավերվել է ՀԴԿ-ն՝ ոչնչացնելով գրոհող հակառակորդի կենդանի ուժը։

Չկարողանալով հասնել առավելության ցամաքային զորքերի միջոցով՝ հակառակորդը սկսել է կիրառել անօդաչու սարքեր, որոնց հարվածից էլ հուլիսի 14-ին զոհվել է կապիտան Էլբակյանը՝ իր կյանքի գնով անառիկ պահելով Տավուշը։

Սոս Էլբակյանը հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար հետմահու պարգևատրվել է «Արիության» մեդալով։

Հուլիսի 14-ին մարտերի ընթացքում զոհվել են նաև մայոր Գարուշ Համբարձումյանը և ժամկետային զինծառայողներ՝ կրտսեր սերժանտ Սմբատ Գաբրիելյանը և Գրիշա Մաթևոսյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031