Արագածոտնի մարզում գտնվող Բյուրականի աստղադիտարանում դպրոցականների այցելությունների ամենաակտիվ շրջանն է․ վերաբացվել է «Երկնակամար» աստղացուցարանը՝ պլանետարիումը։
Արեգակից լուսին, աստղերի ծնունդ և մոլորակների մասին հետաքրքիր փաստեր․ պլանետարիումը երեխաներին ծանոթացնում է տիեզերքի գաղտնիքներին։
Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը ճանաչված է որպես տարածաշրջանային աստղագիտական կենտրոն, մեր մասնագետները իրենց մեծ ներդրումն են ունեցել աստղագիտության ոլորտում, հայտնաբերել են 3-4 հազար աստղագիտական օբյեկտ։
Աստղադիտարանը տարեկան ունենում է շուրջ 24 հազար այցելու, այդ թվում՝ տեղացիներ և զբոսաշրջիկներ։
Կարդացեք նաև
Բյուրականի աստղադիտարան