Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ Գուննար Շելլենբերգերի գլխավորած պատվիրակության անդամները Գերմանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանի ուղեկցությամբ հուլիսի 14-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակին:
Պատվիրակության անդամները ծաղկեպսակ են դրել եւ ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ, ապա եղել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:
Հյուրերը ծանոթացել են 20-րդ դարի առաջին արհավիրքը պատկերող վավերագրերին, դիտել ցուցանմուշները, գրառում կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում: