Լրահոս
Օրվա լրահոսը

Բայդենի վարչակազմը կոչ է արել զգուշություն ցուցաբերել կորոնավիրուսի հարցում

Հուլիս 14,2022 12:38

«Ամերիկայի ձայն». Բայդենի վարչակազմը կոչ է անում նոր զգուշություն ցուցաբերել ՔՈՎԻԴ-19-ի նկատմամբ՝ ընդգծելով պատվաստումների և ներսում դիմակներ կրելու կարևորությունը։

Նախազգուշացումը արվում է այն ժամանակ երբ վարակի երկու նոր տարբերակները սկսել են արագորեն տարածվել ամբողջ երկրում:

Վարակի նոր տարբերակները անվանվում են BA.4 և BA.5: Այս տարբերակները օմիկրոնից առաջացած ճյուղեր են, որը պատասխանատու է ԱՄՆ-ում վիրուսի լայնածավալ տարածման հարցում: BA.4 և BA.5 տարբերակները ավելի վարակիչ են, քան իրենց նախորդները:

«Այժմ պատվաստում ստանալը չի նշանակում, որ չեք կարող նաև պատվաստում ստանալ հետագայում՝ երբ առկա լինի նոր տարբերակների դեմ պատվաստանյութը: Իմ ուղերձը 50 և ավելի բարձր տարիքի մարդկանց համար շատ պարզ է: Եթե 2022 թվականին չեք ստացել պատվաստանյութ, խնդրում եմ գնացեք և պատվաստվեք հիմա: Դա կարող է փրկել ձեր կյանքը»,- ասել է Սպիտակ տան ՔՈՎԻԴ 19-ի հարցերով արձագանքման համակարգող Աշիշ Ջհան:

Դոկտոր Էնթոնի Ֆաուչին հայտարարել է, որ թեև նոր տարբերակները մտահոգիչ են՝ խթանիչների և դիմակների շնորհիվ երկիրն ունի գործիքներ, որոնք օգտակար են վարակի դեմ պայքարի հարցում:

Ըստ «Reuters» լրատվականի, Արտակարգ իրավիճակների կոմիտեն նույնպես նշել է, որ ՔՈՎԻԴ 19-ը շարունակում է մնալ համաշխարհային առողջապահական խնդիր:

ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը Ժնևից վիրտուալ մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ «ՔՈՎԻԴ 19-ը չի ավարտվել» և որ անհրաժեշտ է շարունակել կիրառել բոլոր հնարավոր մեթոդները վիրուսի դեմ պայքարի համար:

Հոդվածը պատրաստվել է « Reuters» լրատվականի և Սալեմ Սոլոմոնի նյութի հիման վրա:

Անուշ Հակոբյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031