JAMnews. Ֆրանսիայում լրագրողները ապացույցներ են գտել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քրոջ՝ Սևիլ Ալիևայի կողմից առնվազն 52 միլիոն եվրո արժողությամբ շքեղ անշարժ գույք ձեռք բերելու վերաբերյալ։ Գնումները կատարվել են 1999 թվականից մինչև 2008 թվականը։ Նշվում է, որ Սևիլ Ալիևան նաև Լոնդոնի ամենահարուստ շրջաններից մեկում գտնվող մի քանի տների սեփականատեր է:
Ֆրանսիական L’Obs ամսագիրը հրապարակել է «Շքեղ անշարժ գույք. ինչպես է Ֆրանսիան կասկածելի գումարներ ներգրավում ողջ աշխարհից» վերնագրով հոդված, որտեղ նշվում է, որ ավելի քան 60 օտարերկրյա գործիչներ, պետությունների ղեկավարներ, նախարարներ կամ կասկածելի գործարարներ հարյուրավոր միլիոն եվրոներ են ներդրել Ֆրանսիայում՝ շքեղ տներ կամ բնակարաններ գնելու համար:
«Դեպի ծով նայող տեսարանը շլացուցիչ է։ Այն բացիկների զարդանախշերից մեկն է, որոնք գրավում են աշխարհի հսկայական հարստությունները: Վիլլան և դրա լողավազանը՝ շրջապատված սոճու ծառերով Սեն-Տրոպեի ամենահայտնի անկյուններից մեկում հրավիրում են մտորումների: Տանտիրուհուն պետք է այն դուր եկած լինի այնքան, որ գնի նույնիսկ … հարևանությամբ գտնվող տունը»,- ասվում է հոդվածում։
Ֆրանսիացի լրագրողները պնդում են, որ Սևիլ Ալիևան ունի նաև չորս բնակարան Ելիսեյան դաշտերի մոտ՝ ավելի քան 14 միլիոն եվրո ընդհանուր արժողությամբ, տները կոչվում են «Հաջողություն», «Մեծ հաջողություն» և «Շանս»:
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: