Լրահոս
Օրվա լրահոսը

50 ոսկրային հյուսվածքների փորձանմուշներ կուղարկվեն Նիդերլանդներ՝ ԴՆԹ փորձաքննության

Հուլիս 14,2022 11:03

Կառավարությունը մտադիր է եւս 50 ոսկրային հյուսվածքների փորձանմուշներ ուղարկել Նիդերլանդների թագավորություն՝ Անհայտ Կորածների Միջազգային Հանձնաժողովի համապատասխան ԴՆԹ փորձաքննությունների լաբորատորիա, վնասված ոսկրային հյուսվածքներից ԴՆԹ անջատման եւ գենետիկական լիարժեք բնութագիր ստանալու համար։

Այս մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության այսօրվա նիստում։

Ըստ նախագծի, 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների դիակների եւ մասունքների ԴՆԹ նույնականացման փորձաքննությունները կատարվել են «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի մոլեկուլային գենետիկայի փորձաքննությունների բաժնում, եւ այս ընթացքում նույնականացվել են բազմաթիվ անճանաչելի ձեւի փոփոխված, մասնահատված, կմախքացած, այրված աճյուններ եւ մասունքներ, որոնց արդյունքում պարզվել է անհայտ համարվող զինծառայողների դիակների եւ մասունքների ինքնությունը։

Նախագծում նշված է, որ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ում գտնվող թվով 100 (բարդ նմուշ) ոսկրային փորձանմուշներ են ուղարկվել Նիդերլանդների թագավորություն ICMP կազմակերպություն ԴՆԹ նույնականացումը կատարելու նպատակով: Ֆինանսավորումը իրականացվել է USAID կազմակերպության կողմից: Սակայն դեռեւս առկա են բարդ, վնասված, արտաքին գործոնների ազդեցությունից որոշակի կազմափոխված ոսկրային հյուսվածքներ, որոնցից չի հաջողվում անջատել անձի նույնականացման համար պիտանի ԴՆԹ բնութագրեր: Ուստի, ըստ առողջապահության նախարարության ներկայացրած նախագծի, անհրաժեշտություն է առաջացել եւս թվով 50 ոսկրային հյուսվածքների փորձանմուշներ ուղարկել Նիդերլանդների թագավորություն՝ Անհայտ Կորածների Միջազգային Հանձնաժողովի համապատասխան ԴՆԹ փորձաքննությունների լաբորատորիա, վնասված ոսկրային հյուսվածքներից ԴՆԹ անջատման եւ գենետիկական լիարժեք բնութագիր ստանալու համար, ինչի համար անհրաժեշտ է 75 հազար դոլար:

Նախագծով առաջարկվում է կառավարության պահուստային ֆոնդից առողջապահության նախարարությանը հատկացնել 31 մլն 125 հազար դրամ՝ Նիդերլանդներում ԴՆԹ փորձաքննություն իրականացնելու համար։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031