Հուլիսի 13-ին՝ Ռումինիայում, կայացավ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Կլուժ» (Ռումինիա)-«Փյունիկ» պատասխան հանդիպումը: Հաղթողը որոշվեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի միջոցով, որտեղ «Փյունիկը» հաղթեց 4:3 հաշվով:
«Կլուժ»-«Փյունիկ»` 2:2 (1:0, 1:1, 2:1) (11մ՝ 3:4)
Կլուժ, Կոնստանտին Ռեդուլեսկուի անվան մարզադաշտ
Մրցավար՝ Միկաել Ֆաբրի (Իտալիա)
Կարդացեք նաև
Գոլերը՝ Ադջեյ-Բոատենգ, 6, Գայիչ, 89, 119, Պետրիլա, 90+4
11 մետրանոց հարվածաշար
Դուգաչիչ՝ 1:0, Կոչուկ՝ 1:1, Պետրիլա՝ 1:1, Դաշյան՝ 1:2, Բուրկե՝ 2:2, Հարությունյան 2:3, Մուհար՝ 3:3, Ավագյան՝ 3:4, Կամորա՝ 3:4
Այսպիսով, «Փյունիկը» պայքարը կշարունակի Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլում, որտեղ կմրցի Լյուքսեմբուրգյան «Դյուդելանժի» հետ: Հանդիպումը կկայանա հուլիսի 19/20-ին՝ Երևանում։
ՀՖՖ