Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է ստացվում. երկրի առաջին դեմքը բացառապես 10 օրվա տարբերությամբ իրարամերժ պնդումներ է ներկայացնում՝ հերթական անգամ ապացուցելով, որ մոլորեցրել է հասարակությանը. «Ժողովուրդ»

Հուլիս 14,2022 10:26

44-օրյա պատերազմից մոտ մեկ ամիս անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հերթական անգամ ուղերձով հանդես գալով, նշում էր, թե 44 օրվա ընթացքում ինքը մեկ անգամ է միանձնյա որոշում կայացրել, ինչի շնորհիվ պաշտպանական յոթերորդ շրջանն իր տեղում է։ Խոսքը, նշենք, «Եղնիկների» մասին է։

Դրանից ուղիղ տասն օր անց՝ 2020-ի դեկտեմբերի 16-ին, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցերին, Նիկոլ Փաշինյանը, ըստ երեւույթին մոռանալով օրեր առաջ արած իր հայտարարությունները, լիովին հակառակ պնդումն էր անում, թե ինքը երբեւէ որեւէ մարտական գործողության հրահանգ չի տվել:

«Ես քաղաքական խնդիր եմ ձեւակերպել, բայց ես ռազմական գործողությունների մանրամասներին, բնականաբար, չեմ միջամտել՝ նաեւ դրա լիազորությունը չունենալու բերումով, նաեւ պատեհ չհամարելով»,- մանրամասնում էր նա:

Ի՞նչ է ստացվում. երկրի առաջին դեմքը բացառապես տասն օրվա տարբերությամբ բոլորովին իրարամերժ պնդումներ է ներկայացնում՝ հերթական անգամ ապացուցելով, որ խաբել ու մոլորեցրել է հասարակությանը։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031