Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Խաչիկ գյուղի տարածքից գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս ադրբեջանցիներն առեւանգել են գյուղի մի բնակչի ու մեկ շաբաթ անց վերադարձրել․ «Հրապարակ»

Հուլիս 14,2022 08:15

Շաբաթներ առաջ Վայոց Ձորի Խաչիկ գյուղի տարածքից գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս ադրբեջանցիներն առեւանգել են գյուղի մի բնակչի` 60-ամյա Աշոտ Խաչատրյանին։ Մոտ մեկ շաբաթ նրան իրենց մոտ պատանդ պահելուց վերադարձրել են։ Ասացին, որ նրա նկատմամբ նաեւ բռնություն է կիրառվել։

Ուշագրավ է, որ միջադեպի մասին պաշտոնական մարմինները լռում են, որեւէ հաղորդագրություն չկա այն պատճառով, որ այս փաստը ցուցադրում է, որ, ի հեճուկս Փաշինյանի հավաստիացումների, թե հայ-ադրբեջանական սահմանները կահավորված են, ու պատշաճ վերահսկողություն է իրականացվում, շուտով այնքան խաղաղ է լինելու, որ սահմանին ոչ թե զինվորներ, այլ մի քանի սահմանապահ է կանգնելու, իրականում մեծ վտանգներ կան:

Խաչիկը մաս է կազմում Արենի խոշորացված համայնքին, որի ղեկավար Հուսիկ Սահակյանն ասաց, որ իրեն միջադեպից շատ բան հայտնի չէ։ «Իմացանք՝ մի օր կորել ա, մի օր էլ՝ հետ եկել, ես ավել բան չգիտեմ»,- ասաց նա։

Խաչիկ վարչական շրջանի ղեկավար Հովիկ Սմբատյանն էլ ասաց, որ խոսքն իրենց համագյուղացի, ամուրի Աշոտ Խաչատրյանի մասին է, եւ հրաժարվեց այլ հարցերի պատասխանել․ «Իրավապահներն արդեն զբաղվում են, ես ասելիք չունեմ։ Մենք լրագրողներից երեւի ավելի շատ ենք վախենում, քան թուրքերից` խաչաձեւ հարցեր եք տալիս, խառնում եք սաղ իրար։ Իր անունը Խաչատրյան Աշոտ է, մնացածը՝ զանգեք ՊՆ-ին»։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031