shantnews.am. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կոչ է արել բոլոր կառավարություններին վերադառնալ դիմակների ռեժիմինի, քանի որ մահերի թիվը շարունակում է ավելանալ։ Այս մասին հայտնում է Sky News-ը։
ԱՀԿ-ի ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսն ասել է, որ Omicron-ի ենթատեսակների պատճառով շարունակում է հիվանդության, հոսպիտալացումների և մահերի նոր ալիք հասունանալ ամբողջ աշխարհում:
Վարակների և հոսպիտալացումների թվի աճի պայմաններում Գեբրեյեսուսը կոչ է արել պետություններին փորձված միջոցները կիրառել, ինչպիսիք են դիմակներ կրելը: