Ռուսաստանի հայերի միության ներկայացուցիչը անմիջապես մեկնել է դեպքի վայր, որտեղ մի շարք հանդիպումներ է ունեցել իրավապահների, տեղի վարչակազմի, հայ համայնքի և սպանվածի ընտանիքի ներկայացուցիչների հետ, հայտնում են ՌՀՄ-ից։
Մերձմոսկովյան Տարասկովո գյուղում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, որի հետևանքով մեկ մարդ է մահացել։
Բնակիչներն ու հանրակացարանում ապրող միգրանտները հուլիսի 11-ին վիճել են գյուղի աղջիկներից մեկի հասցեին արված կատակի պատճառով: Աղջկան պաշտպանել է 41-ամյա Կարեն Տեր-Խաչատրյանը, որին դաժան ծեծի են ենթարկել: Տղամարդը ստացած վնասվածքներից մահացել է։
Տեր–Խաչատրյանին ծեծելով սպանողներից 3-ը կալանավորվել են։
Կարդացեք նաև