Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ի կողմից որևէ պաշտոնական արձագանք չկա». Կոնդի վերաբերյալ ադրբեջանցի գիտնականների և հասարակական գործիչների նամակի հետքերով

Հուլիս 13,2022 20:11

Հարգելի հայրենակիցներ,

Ադրբեջանցի մի խումբ գիտնականներ և հասարակական գործիչներ ս․թ․ հուլիսի 6-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդր Ազուլային նամակ են ուղարկել, որտեղ 17-րդ դարից պահպանված Երևանի ամենահին, կարևոր պատմամշակութային արժեք հանդիսացող Կոնդ թաղամասը ներկայացվում է որպես Երևանում «ադրբեջանցիների մշակութային ժառանգության» միակ մնացած ապացույց և կոչ է արվում այն հատուկ պաշտպանության տակ վերցնել։

Ակնհայտ է, որ Ադրբեջանը հետևողականորեն շարունակում է պատմության խեղաթյուրման իր պետական քաղաքականությունը միջազգային հարթակներում, սակայն մինչ օրս ՀՀ կողմից այդ հարցի հետ կապված որևէ պաշտոնական արձագանք չկա։

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը ՀՀ արտաքին գործերի նախարարին ուղղել է նամակ՝ ակնկալելով խնդրի վերաբերյալ ստանալ համապարփակ պատասխան։

Հարգանքով՝

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031