Լրահոս
Օրվա լրահոսը

«Անգամ Ալիեւը կյանքում չի ասել հիմարություն, թե «Մադրիդյան սկզբունքներով» Արցախն արդեն իսկ մնացել էր Ադրբեջանին»․ Աշոտյան

Հուլիս 13,2022 18:30

«Ֆեյսբուքյան» ուղիղ միացմամբ այսօր ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Աշոտյանն անդրադարձավ  ընդդիմության հասցեին հնչող այն պնդումներին,  թե նրանք ՀՀ-ում տարածում են ադրբեջանական թեզեր։ «Ընդդիմության գլխավոր թեզն այն է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Դուք դա կարո՞ղ եք ասել։ Ես, իմ նախագահը կարող ենք ասել։ Ինքն է առաջինը դա ասել։ Ընդդիմությունը կարող է դա ասել ու այդ ուղղությամբ աշխատել, իսկ դուք կարո՞ղ եք։ Մի՞թե ադրբեջանական կարող է լինել Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում թեզը։ Ես որ չգիտեի»,-նկատեց Արմեն Աշոտյանը։

Նա հարցադրում արեց, թե ո՞րն  է նշյալ պնդում անողների թեզը՝ Արցախի կարգավիճակի ակնկալիքն իջեցնե՞լը, նշաձող իջեցնե՞լը։ Արմեն Աշոտյանի խոսքով՝ իրականում ադրբեջանական են հենց Նիկոլ Փաշինյանի այն թեզերը, թե նախկինում եղած բանակցային ժառանգությամբ Արցախը թողնվելու էր Ադրբեջանի կազմում․ «Դա Ալիեւի եւ նրա հոր թեզերն են։ Բարձր ամբիոններից Նիկոլ Փաշինյանը տարածել եւ տարածում է ադրբեջանական թեզեր, թե ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 93թ․-ի բանաձեւերը, իր կարծիքով, լուծել են Արցախի հարցը։ Մեկ էլ Ադրբեջանն է այդպես ասում։ Կամ, երբ համաձայնում եք Շառլ Միշելի մոտ, որ «Լեռնային Ղարաբաղ»-ի փոխարեն գրվի «Ղարաբաղ», իսկ «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ»-ի փոխարեն՝ «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչություն»։ Ավելին՝ ՀՀ-ում տարածում են այնպիսի հիմար, անբարո ու սուտ թեզեր, որոնք անգամ ադրբեջանցիները չեն տարածում։ Օրինակ, որ վարչատարածքային բաժանման մասին օրենքով Արցախն արդեն հանձնվել էր Ադրբեջանին։ Անգամ Ալիեւը կյանքում չի ասել այնպիսի հիմարություն, թե «Մադրիդյան սկզբունքներով» Արցախն արդեն իսկ մնացել էր Ադրբեջանի կազմում»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031