Ermenihaber. Ներկայիս Թուրքիայի արևելյան Վան նահանգի Սարայ շրջանում գտնվող ուրարտական դարաշրջանի սեպագիր արձանագրությունը գանձագողերի թիրախում է հայտնվել։
Գանձագողերը ոսկի գտնելու մոլուցքով փորձել են ծակել ժայռի վրա փորագրված հնագույն հայկական պատմական արձանագրությունները։
Նշենք, որ այս ուրարտական «դարպասն» ունի 5 մետր բարձրություն։ Ժամանակի ընթացքում արձանագրության ժայռապատն ամբողջովին պղծել են տարբեր միջամտություններով։
Իսկ թուրքական պատկան մարմիններն էլ մինչ օրս անուշադրության են մատնում տեղաբնիկների կոչերը՝ պահպանելու պատմական ժառանգությունը։