Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մարդկային անվտանգության բարելավումը ՀՀ համայնքներում. Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է ծրագրի կառավարման խորհրդի եզրափակիչ նիստին

Հուլիս 13,2022 16:55

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է ՄԱԿի «Մարդկային անվտանգության բարելավումը Հայաստանի համայնքներում» ծրագրի ամփոփիչ քննարկմանը և եզրափակիչ նիստին:

Քննարկմանը ներկա են եղել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ՏԿԵՆ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Սիլվիա Մեստրոնին, ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի  հայաստանյան գրասենյակի տնօրեն Նանա Սկաուին և ծրագրում ներառված ՄԱԿ-ի գործակալությունների այլ ներկայացուցիչներ: Հանդիպման առցանց միացել էր ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն  ընդգծել է, որ ՄԱԿ-ի աջակցությամբ իրականացվող այս ծրագրի շնորհիվ, մասնավորապես՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից իրականացվել են կարևոր քայլեր: Փոխնախարարն առանձնացրել է մի շարք դպրոցների համար աղետների դիմակայման պլանների մշակումը, արտակարգ իրավիճակներում գործելու և աղետների դիմակայմանն ուղղված երիտասարդների կարողությունների զարգացումը, ինչպես նաև նախադպրոցական ցանցի ընդլայնման աշխատանքները։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նաև շնորհակալություն է հայտնել ներկաներին սերտ համագործակցության համար` նշելով, որ ՄԱԿ-ի կառույցների հետ համատեղ ծրագրերի իրականացումը բարենպաստ միջավայր է ապահովում կրթության զարգացմանը և կրթության բովանդակության բարելավման համար:

«Մարդկային անվտանգության բարելավումը Հայաստանի համայնքներում» ծրագրի կազմակերպիչներն իրենց հերթին կարևորել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ  շարունակական համագործակցությունը` շեշտելով կրթության բաղադրիչի գերակայությունը Կայուն զարգացման գլոբալ օրակարգի և Հայաստանի Հանրապետությունում համայնքային խոշորացման բարեփոխումների արդյունավետ իրականացման համատեքստում:

ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ իրականացվող ծրագիրը ֆինանսավորվում է ՄԱԿ-ի մարդկային անվտանգության հիմնադրամի միջոցներով, ՄԱԿ-ի 6 գործակալությունների, մասնավորապես` Զարգացման ծրագրի, Մանկական հիմնադրամի, Արդյունաբերական զարգացման, Պարենի համաշխարհային ծրագրի, Պարենի և գյուղատնտեսության,  Միգրացիայի միջազգային կազմակերպությունների կողմից:

Եզրափակիչ նիստում ներկայացվել են ծրագրի արդյունքները, որոնք հիմնականում ուղղված են մարդկային անվտանգության մակարդակի բարելավմանը, մասնավորապես՝ համայնքային դիմակայունությանը, սոցիալական պաշտպանությանը, տնտեսական և պարենային անվտանգության ուժեղացմանը, ապրուստի և կայուն աշխատանքային հնարավորությունների և կարողությունների զարգացմանը:

Ծրագրի կառավարման խորհրդում ներգրավված են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Էկոնոմիկայի, Արտակարգ իրավիճակների, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների ներկայացուցիչները և ծրագիրն իրականացնող ՄԱԿ-ի գործակալությունների ղեկավարները:

Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրականացմանը՝ անդրադառնալով մարդկային անապահովության հիմնարար պատճառներին Լոռի, Շիրակ և Տավուշ մարզերի խոշորացված Ամասիա, Ալավերդի, Բերդ և Թումանյան համայնքների խոցելի բնակչության համար:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031