Լրահոս
Օրվա լրահոսը

Բացառիկ դեպք, երբ հայ մարզիկը փոխում է ֆեդերացիան ու դա ողջունելի է

Հուլիս 13,2022 16:10

Հայկական ծանրամարտի ամենատիտղոսակիր ներկայացուցիչներից մեկը՝ գերծանր քաշային Գոռ Մինասյանը, տեղափոխվում է Բահրեյնի հավաքական: Սա այն բացառիկ դեպքն է, որ մեր առաջատար մարզիկը փոխում է ազգային ֆեդերացիան եւ դա ողջունելի է:

Բանն այն է, որ աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում երկիրը միեւնույն քաշային կարգում կարող է ներկայացնել առավելագույնը երկու ծանրորդ: Եվ ուրախալի է, որ Հայաստանի ազգային հավաքականում տեղ զբաղեցնելու համար սուր մրցակցություն է սկսվել գերծանր քաշային երեք հավասարազոր ծանրորդների՝ Վարազդատ Լալայանի, Սիմոն Մարտիրոսյանի եւ Գոռ Մինասյանի միջեւ, որոնք եղանակ են ստեղծում համաշխարհային ծանրամարտում: Ստեղծված իրավիճակում Հայաստանի դրոշի ներքո հանդես գալու համար նրանցից մեկնումեկը կամ ստիպված է իջնել մեկ քաշային կարգ ներքեւ, ինչը անհնարին է, կամ պետք է նոր բարձունքներ նվաճելու մտքից եւ իրական հնարավորությունից հրաժարվի ու ավարտի մարզական կարիերան:

Բարեբախտաբար, ստեղծվել է լավագույն տարբերակը: Գոռ Մինասյանն, անշուշտ, ֆեդերացիայի ղեկավարության եւ հավաքականի մարզիչների հետ խորհրդակցելով, ընդունել է Բահրեյնի ծանրամարտի ֆեդերացիայի առաջարկը: Գյումրեցի մարզիկը նպատակ ունի մասնակցել 2024 թվականին Փարիզում կայանալիք ամառային օլիմպիական խաղերին եւ պատրաստվում է պաշտոնական մրցումներում պայքարել օլիմպիական վարկանիշ ձեռք բերելու համար:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031