Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշի մարզում լայն տարածում է ստանում շաֆրանի աճեցումը

Հուլիս 13,2022 14:11

Տավուշի մարզի Սարիգյուղ բնակավայրում լայն տարածում է ստանում թանկարժեք համեմունք համարվող շաֆրանի աճեցումը։ Այդ մասին Aravot.am-ին տեղեկացրեց Սարիգյուղ բնակավայրի վարչական ղեկավար Սեյրան Սարիբեկյանը։

«Դեռևս տարիներ առաջ Շվեյցարիայում բնակվող մեր հայրենակից Անուշ Ամիրխանյանը որոշեց հայրենի գյուղում հիմնել օրգանիկ շաֆրանի արտադրություն՝ շվեյցարական շուկայի համար։ 2014թ-ին Հայաստանում շաֆրան արտադրելու հաջող փորձից տարիներ անց էլ Սարիգյուղում սկսվեց շաֆրանի արտադրությունը՝ ընդգրկելով ավելի մեծ հողատարածքներ»,- հավելեց Սեյրան Սարիբեկյանը։

Այժմ գյուղական բնակավայրում 15-20 կին զբաղվում է համեմունքի արտադրությամբ։ Գյուղում այն համարվում է «կարմիր ոսկի»։

«Սարի շաֆրան» բրենդն այժմ դարձել է Սարիգյուղի այցեքարտերից մեկը և գյուղի կանանց նոր զբաղվածությունը։ Արտադրանքի մեծ մասն արտահանվում է և օգտագործվում որպես թեյ ու համեմունք։

Լիա ՃԱՂԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ «Սարի շաֆրանի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մի փոքր սխալ կար ձեր տեղեկատվությունում՝ տնօրենի ազգանունը

    Ամիրխանյան (Ամիրաղյանի փոխարեն)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031