ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը
Ճանապարհային դեպարտամենտի տնօրեն Գոռ Ավետիսյանի և Ծաղկաշատի վարչական ղեկավար Սամվել Թանդիլյանի հետ քննարկել ենք Ծաղկաշատի ճանապարհի հիմնանորոգման հարցը։
Ճանապարհը դժվարանցանելի, տեղ-տեղ` անանցանելի (շուրջ 9 կմ) է։ Սկզբնամասը ասֆալտապատվել է շուրջ 40 տարի առաջ, հիմնական հատվածը երբեք ասֆալտապատ չի եղել։ Ճանապարհը նաև ռազմավարական նշանակություն ունի. գյուղից մինչև Լոռու և Տավուշի մարզերը կապող Իջևան-Ենոքավան ճանապարհը 25 կմ է։ Բացի այդ, Ծաղկաշատը հսկայական տուրիստական ներուժ ունի։
Գյուղի դեմոգրաֆիական վիճակն ուսումնասիրելիս ակնհայտ է դառնում՝ վերջին 10-12 տարում բնակչության թիվը կիսով չափ նվազել է։ Գյուղն ունի շուրջ 270 բնակիչ։ 10-12 տարի հետո, միգուցե, ունենանք «ուրվական» գյուղ։ Այս ճանապարհի խնդիրը հերթական ծանր ժառանգությունն է, որը պետք է հաղթահարել։
Կարդացեք նաև
Մշակել ենք հստակ, գործնական քայլերի հաջորդականություն։ Առանց ավելորդ խոստումների կա հստակ նպատակ` ջանք չենք խնայելու խնդիրը լուծելու համար։