Լրահոս
Օրվա լրահոսը

Ucom-ն ապահովել է «ՍՕՍ – Մանկական գյուղեր» ՀԲՀ-ի մի շարք կենտրոններ գերարագ ինտերնետով

Հուլիս 13,2022 13:34

«Յուքոմ» ընկերության տեխնիկական աջակցությամբ «ՍՕՍ – Մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի մի շարք կենտրոններ այսուհետ ապահոված կլինեն գերարագ ինտերնետի հասանելիությամբ:

Ինտերնետ ծածկույթի հասանելիությունն անհրաժեշտ է կենտրոնների սաների ուսումնակրթական կարիքների բավարարման և ժամանցի կազմակերպման համար: Մասնավորապես, ըստ անհրաժեշտության կկազմակերպվեն առցանց դասեր, սեմինարներ, ինչպես նաև երեխաներին հասանելի կլինի համացանցում առկա տեղեկատվությունը՝ դասապրոցեսն ավելի արագ կազմակերպելու և հանձնարարված տնային աշխատանքները կատարելու համար:

«Որպես նորարարական կրթության ջատագով՝ մենք միշտ ձգտել ենք հնարավորինս աջակցել Հայաստանի տարբեր մասերում գործող կրթական հաստատություններին, որպեսզի յուրաքանչյուր երեխա անմասն չմնա համացանցում առկա ամենարդիական կրթական ծրագրերից ու նյութերից: Այս է պատճառը, որ «ՍՕՍ – Մանկական գյուղեր» հիմնադրամին շատ արագ և մեծ պատրաստակամությամբ արձագանքեցինք», – նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

««ՍՕՍ – Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի և «Յուքոմ» ՓԲԸ-ի միջև համագործակցությունը կարևոր է և լայն հնարավորություն է տալիս կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների և նրանց ընտանիքների աջակցության հարցում։ Մասնավորապես, «Յուքոմ» ՓԲԸ-ի հետ համագործակցության արդյունքում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաները և նրանց ընտանիքներն ապահովվում են համացանցային ծառայությունների և անխափան կապի միջոցների օգտագործմամբ, որը թույլ է տալիս իրականացնել ավելի արդյունավետ և արագ ծառայությունների իրացում, մասնավորապես՝ երեխաների առցանց կրթության ապահովման, առցանց խորհրդատվության, տարբեր ոլորտներում իրազեկվածության բարձրացման ուղղությամբ, ինչն ուղղակի ազդեցություն է ունենում վերոնշյալ երեխաների և նրանց ընտանիքների ինքնաբավության հասցնելու համար», – ասել է «ՍՕՍ – Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի ազգային տնօրեն Սպարտակ Սարգսյանը:

Նշենք, որ «ՍՕՍ- Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամն իր գործունեությունը սկսել է 1988 թվականի Սպիտակի կործանարար երկրաշարժից անմիջապես հետո։ Հիմնադրամը երեխայակենտրոն կազմակերպություն է, որի առաքելությունն է ապահովել կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների խնամքը՝ ընտանիքին մոտ պայմաններում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031