Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ գործընթացների ֆոնին երկու երկրների սահմանին սկսվել են ականազերծման աշխատանքներ: Այդ մասին գրել է GazeteKars պարբերականը:
«Թուրքիայի և Հայաստանի սահմանին սկսվել են ականազերծման աշխատանքներ: Դրանք իրականացնում է իսրայելական ընկերություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ աշխատանքներն ընթանում են արդեն 20 օր Կարսի շրջանում:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ