Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բագրավանի ճանապարհահատվածի հիմնանորոգման մրցույթը կայացած է, կառավարության նիստում գումար կտրամադրվի շինաշխատանքները սկսելու համար. պարզաբանում 

Հուլիս 13,2022 12:17

Շիրակի մարզի բնակիչների կողմից Բագրավանի ճանապարհ փակելու և նրանց պահանջների վերաբերյալ հարկ ենք համարում պարզաբանել, որ Հ-75, Մ-9- Իսահակյան-Գյումրի-Մ-7 հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ45+300- կմ60+200 ճանապարհահատվածի հիմնանորոգման մրցույթը կայացած է, առկա է հաղթող կազմակերպություն, իսկ հինգշաբթի օրը կայանալիք Կառավարության նիստում գումար կտրամադրվի շինաշխատանքները սկսելու համար։

Այսինքն՝ մոտ ժամանակներս արդեն նշված ճանապարհահատվածում շինարարական աշխատանքները կմեկնարկեն։

Հարկ ենք համարում նշել, որ Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանի գլխավորությամբ աշխատակիցները եղել են նշյալ հատվածում։

Քաղաքացիներին տրվել է սպառիչ պատասխան։

Շիրակի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031