«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն կտուգանվի 20 մլն դրամի չափով։ Տեղեկությունը հրապարակված է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայքէջում։ Որոշումը կընդունվի այսօր կայանալիք նիստում։
Ընկերությունը տուգանվելու է սպառման համակարգերն էլեկտրական ցանցին միացման ժամկետների խախտման համար, քանի որ այդ ամենը հանգեցրել է մի խումբ սպառողների իրավունքների կամ օրինական շահերի խախտման։
Նշվում է, որ ՀԷՑ–ի ներկայացրած հիմնավորումները բավարար չեն եղել ընկերությանը պատասխանատվության չենթարկելու համար: