Հանրապետության տարածքը շարունակում է գտնվել Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 13-17-ին ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+42 աստիճանի։
⛅️ Երևան քաղաքում՝
Հուլիսի 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ արագությամբ:
⛅️ Հանրապետության տարածքում`
Հուլիսի 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վրկ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն հուլիսի 14-16-ին կբարձրանա 2-4 աստիճանով։
⛅️ Արցախում սպասվում է առանց տեղումների եղանակ։
Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +33…+39 աստիճանի։
Կարդացեք նաև
ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն