Այսօր արդեն միանշանակ է, որ ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցներն էական ազդեցություն են թողնում ոչ միայն ՌԴ-ի, այլեւ պատժամիջոցներին միացած երկրների տնտեսությունների վրա:
Օրերս Ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի ցանցը (FinCEN) եւ ԱՄՆ ֆինանսների նախարարության Արդյունաբերության եւ անվտանգության բյուրոն (BIS) հրապարակել էր այն երկրների ցանկը, որոնց տարածքով պատժամիջոցների տակ հայտնված ապրանքները կարող են հասնել Ռուսաստան եւ Բելառուս: Այդ երկրներն են Հայաստանը, Բրազիլիան, Չինաստանը, Վրաստանը, Հնդկաստանը, Իսրայելը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Մեքսիկան, Նիկարագուան, Սերբիան, Սինգապուրը, Հարավային Աֆրիկան, Թայվանը, Տաջիկստանը, Թուրքիան, Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Ուզբեկստանը:
Արդյունաբերության եւ անվտանգության բյուրոն առանձնահատուկ մտահոգություն առաջացնող ապրանքների կատեգորիա է համարում տեխնիկան, որը կարող է օգտագործվել ռազմական նպատակներով՝ ինքնաթիռների պահեստամասերը, հիդրոակուստիկ համակարգերը, ալեհավաքները, սպեկտրոֆոտոմետրերը, GPS համակարգերը, վակուումային պոմպերը, նավթահանքային սարքավորումները եւ այլն: Միանշանակ է, որ այդ ցանկում Հայաստանի ընդգրկումն ունենալու է իր հետեւանքները ԵԱՏՄ երկրներից դուրս տնտեսական հարաբերությունները կառուցելիս:
Այստեղ աչքի է զարնում այն փաստը, որ ՌԴ-ին սահմանակից պետություններից այդ ցանկում բացակայում է, թերեւս, միայն Ադրբեջանը: Ստացվում է, որ ուկրաինական ճգնաժամից ընդամենը երկու օր առաջ՝ փետրվարի 22-ին ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունների մասին համաձայնագիր ստորագրած Բաքուն անվերապահորեն միացել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին: Այստեղ հատկանշական է արձանագրելը, որ նույնիսկ ՌԴ-ի հետ Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի նման հիմնարար խնդիրներ ունեցող Վրաստանը չի միացել պատժամիջոցներին, իսկ Բաքուն, այդ հարցում իր կողմնորոշման վերաբերյալ ձայն չհանելով հանդերձ, միացել է իր «ռազմավարական» գործընկերոջ դեմ պատժամիջոցներին:
Կարդացեք նաև
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում: