Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ-ն Աղվան Հովսեփյանի դիմումի հիման վրա վարույթը կասեցրել է՝ Վճռաբեկ դատարանի հետ ներքին պայմանավորվածությամբ. Փաստաբան. «Փաստինֆո»

Հուլիս 12,2022 23:15

Դատարան ներկայացնելու համար մեղադրյալին ինքնաշխատ ձերբակալելու կարգի վերաբերյալ առաջիկայում նախադեպային որոշում կկայացվի։ Վճռաբեկ դատարանը աղմկահարույց մի քանի գործերով բողոքները վարույթ չընդունելուց հետո, ի վերջո, որոշել է մեկ այլ գործով ընդունել։ Խոսքը գնում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու վերաբերյալ քրեական գործով ազատության մեջ գտնվող մեղադրյալին ձերբակալելու, ապա՝ կալանավորելու որոշման դեմ բողոքի մասին։

Մեղադրյալ Հ. Հ.-ի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը, ում կողմից ներկայացված բողոքը Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել, «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ բողոքով բարձրացրել է այն հանգամանքը, որ մեղադրյալին ձերբակալելու, ապա՝ կալանավորելու ներկայիս կարգն ինքնաշխատ է կիրառվում, մինչդեռ, նորմը չպետք է գործի ինքնաշխատ, պետք է կիրառվեն որոշակի չափանիշներ։

«Բոլոր դեպքերում խնդիրը վերաբերում է անձի անձնական ազատության իրավունքին և այդտեղ առանց որևէ չափանիշի կիրառմամբ ազատազրկումն անթույլատրելի է»,- նշեց Ալեքսանդր Կոչուբաևը՝ հավելելով, որ նույնանման իրավաբանական դիրքորոշումներով ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի, հասարակական-քաղաքական գործիչ Նարեկ Մանթաշյանի գործերով ներկայացված բողոքները վարույթ չեն ընդունվել, բայց ամենաբարձր մակարդակում թերեւս որոշում է կայացվել, որ այս հարցը պետք է լուծվի։

«Պետք է սպասենք տեսնենք, թե Վճռաբեկն ինչպես կարձագանքի։ Կարծում ենք՝ Վճռաբեկ դատարանը չափորոշիչներ կսահմանի բոլոր դեպքերում և կունենանք արդեն նախադեպային որոշում, որով կկարգավորվի, թե ազատության մեջ գտնվող մեղադրյալին որ դեպքերում կարելի է ձերբակալել և առհասարակ դրա իրավաչափության պայմանները»,- ընդգծեց Կոչուբաևը։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031