Ռուսաստանում գրանցվել է «կապիկի ծաղիկի» առաջին դեպքը: Ինչպես հաղորդում է «Ռոսպոտրեբնոդզորը» հիվանդությունը հայտնաբերվել է եվրոպական երկրից վերադարձած մի քաղաքացու մոտ:
Գերատեսչությունից նշել են, որ հիվանդությունը թեթև ընթացք ունի, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Նաև ասվում է, որ նրա շփման շրջանակը նույնականացված է, և բոլորը գտնվում են բժշկական հսկողության տակ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ