«Հայելի» ակումբում» 44-օրյա պատերազմում նահատակված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը, անդրադարձավ նոյեմբերի 9-ից հետո երկրում տարվող քարոզչությանը, թե զոհվածների եւ գերիների խնդիրը պետք չէ քաղաքականացնել, հիմա էլ բանակում դավաճանների իրար հաջորդող բացահայտումներ են արվում, ասաց. «Մեկ բառով կբացատրեմ: Մանիպուլյացիա»: Կրկին փորձում են սլաքների ուղղությունները շեղել: Մենք տեսել ենք չէ՞, որ ճակատագրական ինչ-որ պահից առաջ իշխանությունն սկսում է հասարակության ուշադրությունը տարբեր մանր-մունր հարցերով շեղել, որպեսզի ամբոխը մինչեւ զբաղվի դրանով, ինքը հասցնի իր հերթական դավաճանական քայլերն իրականացնել: Սրտի ցավով եմ ասում: Մենք ենք մեղավոր»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ