Լրահոս
Օրվա լրահոսը

44-օրյա պատերազմում զոհվածի հարազատ. «Չմտածեք, որ ձեր կեղտոտ սադրանքներով կարողանալու եք մեզ լռեցնել»

Հուլիս 12,2022 18:45

44-օրյա պատերազմում զոհված Սուրեն Պողոսյանի հարազատ Եղիշե Զաքունցը «Հայելի» ակումբում դիմեց բոլոր նրանց, ովքեր առնչություն են ունեցել պարտված պատերազմի հետ: «Կոչ եմ անում նրանց բոլորին, որպեսզի գան կիսախոստովանության եւ պարզաբանեն ամեն ինչ: Միեւնույն է, ուշ թե շուտ ամեն բան բացվելու է եւ երբ այս խունտան հեռանա, դուք ավելի վատ դրության մեջ եք լինելու:

Այո, մենք շատ բան գիտենք: Եվ եթե փորձեք կողքից ինչ-որ սպառնալիքներ հնչեցնել, եւ ինչ-որ քայլեր արդեն արվում են, իմացեք. ես հայրենիք եմ կորցրել, հայրենիք եմ կորցնում, մենք երեխա ենք կորցրել: Չմտածեք, որ ձեր կեղտոտ սադրանքներով կարողանալու եք մեզ լռեցնել: Հանկարծ չփորձեք դա անել»,-ասաց նա:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031