Պավել Մանուկյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանի ֆեյսբուքյան գրառումը
Բազմաթիվ բողոքների և դիմումների հեղեղման արդյունքում 15 օր առաջ Պավել Մանուկյանին «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխել էին «Իզմիրլյան» ԲԿ: Բժշկական կենտրոնի հոգատար և բարեխիղճ ծառայությունների շնորհիվ բավականին ծայրահեղ առողջական վիճակում գտնվող Պավել Մանուկյանի առողջությունը բարելավվել է:
Այսօր նրան վիրահատել են: Նրա առողջական վիճակը բժիշկները գնահատում են կայուն:
Հուսանք մինչև հաջորդ վիրահատական միջամտությունը, որը անհետաձգելի անհրաժեշտություն է Պավել Մանուկյանը ազատ կարձակվի պատիժը կրելու հետ հիվանդությունների անհամատեղելիության հիմքով: