Ermenihaber. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հեռախոսազրույցներ է ունենալով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ, քննարկել է սիրիական ու ռուս-ուկրաինական հարցերը։
Էրդողանը նշել է, որ ժամանակն է եկել գործի անցնել Սև ծովում հացահատիկի արտահանման նպատակով անվտանգ միջանցքների ձևավորման շուրջ ՄԱԿ-ի պլանի հետ կապված։
Զելենսկիի հետ զրույցում էլ շեշտել է, որ շարունակում են իրենց աշխատանքները ՄԱԿ-ի պատրաստած պլանի շուրջ՝ Ուկրաինայի հացահատիկային արտադրանքը համաշխարհային շուկա հասցնելու համար։
Նշելով, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև լուծումն ամեն դեպքում լինելու է դիվանագիտական ճանապարհով, ուստի և բանակցությունների սեղանը պետք է բաց մնա՝ Թուրքիայի առաջնորդը հայտնել է, որ իրենք պատրաստ են ստամբուլյան գործընթացին ցուցաբերել ցանկացած տեսակի անհրաժեշտ աջակցություն՝ ներառյալ միջնորդությունը։