Հայ-ադրբեջանական սահմանին նորից կրակում են, այսպե՞ս պետք է լինի խաղաղության օրակարգի հաստատումը՝ այսօր լրագրողների այս հարցին ի պատասխան ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը հորդորեց հետեւել պաշտոնական հաղորդագրություններին:
Նա վստահեցրեց, որ սահմանին իրավիճակը կայուն է. «Պաշտպանության նախարարությունը չի կարող որեւէ բան թաքցնել, այսինքն, չի կարող լինել սահմանային միջադեպ, որի մասին ՊՆ-ն լռի… Հաշվի առեք, որ մեր ամբողջ սահմանային բնագիծը փոփոխության է ենթարկվել, չի բացառվում այլ վայրերում եւս հնչեն կրակոցներ, կամ հնչել են կրակոցներ: Շաբաթներ են եղել, որ ամեն օր են եղել»:
Հարցին՝ թշնամին ե՞րբ է մեր սուվերեն տարածքներից դուրս շպրտվելու՝ Սարգսյանը չպատասխանեց:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ