Երևանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանությունը շարունակում է Զոհաբերության տոնի (Էյդ Ալ-Ադհա) կապակցությամբ գառան միս բաժանել ՀՀ մարզերի կարիքավոր ընտանիքներին։ Բարեգործական ծրագրի ընթացքում, որն իրականացվում է էմիրաթական Կարմիր Մահիկ կազմակերպության հովանու ներքո, ՀՀ Արագածոտնի, Շիրակի և Սյունիքի մարզերի շուրջ 300 անապահով ընտանիքների տրամադրվել է տոնի շրջանակում զոհաբերված գառան միս։
Հատկանշական է, որ Զոհաբերության տոնի առթիվ ավելի քան 2,5 տոննա գառան միս է բաժանվել մայրաքաղաք Երևանում և ՀՀ բոլոր մարզերում։
ԱՄԷ-ն իր ղեկավարության հստակ տեսլականի շնորհիվ ձգտում է համախմբել կարողությունները՝ ամրապնդելու մարդկության զարգացմանն ուղղված ջանքերը և մեծ նշանակություն է տալիս մարդկանց կենցաղային հոգսերը թեթևացնելու իր ծրագրերին և նախաձեռնություններին, ուստի Զոհաբերության տոնի առթիվ ամենամյա ծրագրի իրականացումը նպատակ ունի օժանդակել կարիքավոր ընտանիքներին։
ՀՀ-ում ԱՄԷ դեսպանություն