Լրահոս
Օրվա լրահոսը

«Աննա Հակոբյան, գնացեք Շուշի եւ մասնակցեք այդ գիտաժողովին․ պատրաստ եմ ձեզ ուղեկցել»․ Նաիրա Զոհրաբյան

Հուլիս 12,2022 14:18

«Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը հայտարարել է, որ Շուշիում առաջիկայում դիվանագիտական մեծ գիտաժողով է լինելու՝ միջազգային հանրության ներկայացուցիչների, դիվանագետների մասնակցությամբ։ Համաժողովում զեկույցներ են լինելու ՀՀ-ի կողմից Ադրբեջանի օկուպացված տարածքներում եւ պատերազմի օրերին իրականացրած ահաբեկչական գործողությունների, ցեղասպանության վերաբերյալ»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Նա դիմեց վարչապետի տիկնոջը․ «Տիկին Աննա Հակոբյան, որ պատրաստվում էիր Մեհրիբանի հետ թեյ խմել Շուշիում, գուցե գնաս եւ մասնակցե՞ս, հակափաստարկնե՞ր ներկայացնես։ Պատրաստ էիք ձեր որդուն տալ Ալիեւին։ Կարիք չկա։ Փոխարենը կարող եք գնալ եւ մասնակցել օրակարգին։ Վստահ եմ՝ պատրաստ կլինեն ձեզ ուղեկցել»։

Նաիրա Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյանը շարունակեց․ «Ի դեպ, պատրաստ եմ Աննա Հակոբյանին ուղեկցել, որպեսզի Շուշիում Ադրբեջանի երեսին ասեմ, թե իրականում ով է ցեղասպանն ու հանցագործը։ Պահանջեք ամբիոն ու գնացեք, տիկին Հակոբյան։ Կարծում եմ՝ ձեզ կտրամադրեն, եւ ներկայացրեք առաջին, վերջին պատերազմներում եղածը, Մարաղայի, Սումգայիթի, Բաքվի ջարդերը։ Ասածս հեգնանք չէ։ Պահանջեք դա որպես առաջին տիկին։ Գնացեք, փաստեր ու տեսանյութեր ներկայացրեք, թե ինչպես էր Ադրբեջանը գործում միջազգային բոլոր կոնվենցիաներին հակառակ, գլխատում զինվորներին ու քաղաքացիներին։ Ես ձեզ անձամբ փաստեր եւ ապացույցներ կտրամադրեմ»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031