ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը այսօր ԱԺ-ում լրագրողների հարցին՝ ի՞նչ գործընթաց է սկսվել խորհրդարանում ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու հարցով՝ պատասխանեց. «Շատ հաճելի»:
Երեկ կայքում ընդդիմադիր բոլոր պատգամավորներին, բացի Թագուհի Թովմասյանից եւ Իշխան Զաքարյանից, մանդատից զրկելու նախագիծ էր տեղադրվել, հետո այն հեռացվեց:
Այս առնչությամբ հարցին՝ ամեն դեպքում լինելո՞ւ է այդ գործընթացը, թե՞ ոչ՝ պատասխանեց. «Օրենքի պահանջ է, չի կարող չլինել»: Հարցին՝ բա ինչու է նախագիծը դրվել կայքում, հետո հանվել՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Նախագիծը օրենքի պահանջով պետք է դրվի ու քննարկվի»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ