Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը:
54-ամյա մասնագետը մարզչական գործունեությունը սկսել 1995 թվականից: 2005-ից գլխավորել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական ընտրանին: Այդ տարիների ընթացքում երիտասարդ մարզիկները Աշխարհի և Եվրոպայի առաջնություններից Հայաստան են վերադարձել մի քանի տասնյակ ոսկե և այլ հարգի մեդալներով:
Արմեն Բաբալարյանը նորանշանակ պաշտոնում փոխարինել է ՀՀ վաստակավոր մարզիչ Էդուարդ Սահակյանին, որը գլխավորում էր Հայաստանի հավաքականը 2019 թվականից:
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան շնորհակալություն է հայտնում Էդուարդ Սահակյանին՝ տարիների նվիրման, քրտնաջան աշխատանքի և արդյունքների համար:
Կարդացեք նաև
Ինչպես նաև շնորհավորում ենք Արմեն Բաբալարյանին և մաղթում` շարունակել մեդալային ձեռքբերումները նաև մեծահասակների հավաքականի հետ:
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիա