Լրահոս
Օրվա լրահոսը

«Քանի շարունակում եք լույսերը վառել-անջատել, Նիկոլը կա եւ ղժժալու է ձեր վրա»․ Նաիրա Զոհրաբյանը՝ ընդդիմությանը

Հուլիս 12,2022 14:03

Երեկ Նիկոլ Փաշինյանն ընդդիմության հանդեպ փայլուն օպերացիա է արել, որը կարելի է ներառել քաղաքագիտության մասին դասագրքերում։ Այս մասին այսօր «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ «Երբ Իշխան Սաղաթելյանը երեկ հայտարարեց, որ իրենք են որոշելու իրենց օրակարգը, որ իրենք են որոշելու, թե երբ վերադառնան խորհրդարան․․․Ես հասկացա, որ դա մանիպուլյացիա է, բայց ընդդիմությունը պանիկայի մեջ ընկավ, որ հեսա Նիկոլն իրենց զրկելու է մանդատից։ ԱԺ կայքում կես ժամով տեղեկատվություն տեղադրվեց որպես նախազգուշացում, որ պատրաստվում է օրենքի նախագիծ ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու վերաբերյալ, բացի Իշխան Զաքարյանից եւ Թագուհի Թովմասյանից։ Ես հրաշալի գիտեմ Նիկոլին։ Գիտեի, որ դա ուղղակի տեղեկատվական կուտ է»,-նշեց Նաիրա Զոհրաբյանը։

Նրա խոսքով․ «Նպատակը դրա կես ժամով «դամոկլյան սուր» կախելն էր։ Շատ ընդդիմադիրների գիտեմ, որ պանիկայի մեջ էին, զանգել էին տարբեր սահմանադրագետների, թե կարո՞ղ է Նիկոլը մեզ մանդատից զրկել։ Նիկոլի արածը փայլուն քարոզչական տրյուկ էր։ Ալեն Սիմոնյանն էլ ասել էր՝ պետք է խելոք գան նստեն ԱԺ-ում։ Նիկոլը գնդակը գցեց ընդդիմության դաշտը՝ կամ խելոք կգան խորհրդարան, կամ հաջորդ անգամ այդ նախագիծը կբերեն։ Ընդդիմությունն ինքը կարող է թույլ չտալ, որ իրեն սեղմեն պատին ու գցեն փակուղի»։

Նաիրա Զոհրաբյանը նշեց՝ Իշխան Սաղաթելյանն ասել է նաեւ, թե Նիկոլ չկա․ «Պարոն Սաղաթելյան, կիսում եմ ձեր գերագույն ցանկությունը, որ Նիկոլ չլինի, բայց Նիկոլը կա։ Քանի դեռ ընդդիմությունն իր օրակարգը շարունակելու է լույսերը վառել-անջատելով, Նիկոլը կա եւ ղժժալու է ձեր վրա, ԱԺ կայքով վախեցնելու է ձեզ, թե դիմելու է ՍԴ, իսկ առաջիկայում հանձնելու է Բերձորը, Աղավնոն եւ Սուսը։ Ստում են բոլոր նրանք, ովքեր պնդում են, թե Բերձորի հանձնումը նախանշված էր դեռեւս նոյեմբերի իննի փաստաթղթով։ Ցույց տվեք փաստաթուղթ, որի տակ դրված է Նիկոլի ստորագրությունը եւ որը վերաբերում է Բերձորը շրջանցող ճանապարհի նախագծին»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031